Ընկերության մասին

Ինչո՞ւ են մեր հաճախորդները վերադառնում


«International Translation Center»-ի թարգմանիչները համարվում են թարգմանվող լեզուների լեզվակիրներ: Թարգմանությունների վրա աշխատում են 45-ից ավելի մասնագետներ:

Մենք պատասխանատու ենք մեր կողմից ներկայացվող թարգմանության համար: «International Translation Center»-ի հաճախորդները միշտ վերադառնում են, որովհետև մենք համապատասխան որակ ենք ապահովում:

Փաստաթղթերի հետ աշխատանքում մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքներով`

  • տվյալների գաղտնիության պահպանում
  • թեմատիկայի իմացություն–համապատասխան ոլորտի թարգմանիչն է կատարում
  • պատվերի ժամանակին հանձնում

Դուք չեք սխալվի`ընտրելով մեզ, քանի որ մենք`   

  • Կապահովենք Ձեզ որակյալ, արագ թարգմանությամբ
  • Ձեր շահն առաջնային է մեր համար
  • Մենք անժամկետ երաշխիք ենք տալիս մեր կատարած թարգմանությունների որակի համար
  • Ցանկացած պատվեր բարեխղճորեն ենք կատարում` օգնելով Ձեզ հասնել ցանկալի արդյունքի

Հիմնադիր, գլխավոր թարգմանիչ

 

Մարիամ Բախշիկի Մկրտչյանը համարվում է «ITC» (International Translation Center)-ի հիմնադիրը 2014թ.-ից: 2007 թվականից զբաղվում է նոտարական թարգմանություններով, կատարում է թարգմանություններ անգլերենից, ռուսերենից, հայերենից և հակառակը: Ունենալով մեծ ցանկություն և զգալի փորձ թարգմանության ոլորտում` Մարիամը որոշեց ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով վերը նշված ընկերությունը, որը կօգնի մարդկանց հաղթահարել լեզվական խոչընդոտը` իրենց բիզնեսը զարգացնելու նպատակով, և ապահովել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության հնարավորություն:

Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական Համալսարանի Օտար Լեզուների ֆակուլտետը: Ավարտել է նաև վերը նշված համալսարանի մագիստրատուրան /գերազանցության դիպլոմով/: 2012թ. փետրվարին ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական Համալսարանի ասպիրանտուրա: Հանձնել է թեկնածուական քննությունները, գրում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը:

Մարիամն ունի անգլերենի և ռուսերենի թարգմանչի որակավորում (թարգմանչի լիցենզիա), որը ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի մարտի 02-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու մասին» թիվ 193  որոշման պահանջների համաձայն (ստացել է դրական գնահատական):

  • 12 տարուց ավելի է աշխատում է` որպես թարգմանիչ և դասախոս:
  • 2014թ. օգոստոսին Մոսկվայում ստացել է CELTA  միջազգային որակավորումը (որակավորումը տրվում է Քեմբրիջի համալսարանի կողմից): Նշված որակավորումը հնարավորություն է տալիս դասավանդել անգլերենը աշխարհի ցանկացած կետում:
  • Դասավանդում է անգլերեն և չինարեն:

Պատասխանատվությունը և ճշտապահությունը Մարիամի հաջողության հիմնական գործոններն են համարվում իր կատարած ցանկացած աշխատանքում:


CELTA որակվորում՝ տրված Քեմբրիջի համալսարանի կողմից

2014թ. օգոստոսին Մոսկվայում ստացել է CELTA  միջազգային որակավորումը: Նշված որակավորումը հնարավորություն է տալիս դասավանդել անգլերենը աշխարհի ցանկացած կետում:

 

Mariam Mkrtchyan-CELTA Certificate    Mariam Mkrtchyan-CELTA Certificate


 


Պատվիրել թարգմանություն