FAQ — Հաճախ տրվող հարցեր

 
1Ո°ր լեզուներից եք թարգմանում
Մենք թարգմանում ենք աշխարհի բոլոր լեզուներից, ներառյալ` ամենահազվադեպները: Մեր թարգմանիչները լեզվակիրներ են: Մեր անձնակազմն ունի համապատասխան կրթություն և զգալի փորձ այս ոլորտում: Մեր կենտրոնը երաշխավորում է թարգմանության որակը (մեր հաճախորդների քանակն ու ամսական պատվերների չափը խոսում են հենց այդ մասին):
2Ի°նչ կասեք Ձեր կենտրոնի գնային քաղաքականության մասին
Մենք ունեն մասնագիտական ծառայությունների լայն ընտրանի թե´ կորպորատիվ, թե´ մասնավոր հաճախորդների համար: Եթե Դուք մեր ընկերության հետ աշխատում եք ավելի, քան կես տարի, ապա մենք Ձեզ զեղչ ենք տրամադրում յուրաքանչյուր պատվերի համար: Ծավալուն աշխատանքների արժեքը կախված է լեզվից և կատարման վերջնաժամկետից, սակայն այստեղ ևս գործում են զեղչեր:
3Ինչպե°ս է «International Translation Center»-ը հաշվարկում գրավոր թարգմանության էջերի քանակը
Թարգմանության տեքստը հաշվարկվում է ըստ էջերի: Մեկ թարգմանչական էջը հավասար է 1800 նիշերի բացատներով: Տարբեր ծրագրերի միջոցով կարելի է կատարել տեքստի հաշվարկը: Բոլոր տեքստային խմբագիրներն (Word, OpenOffice, etc.) ունեն դա: Մենք կարող ենք թարգմանության վերջնական գինն ասել Ձեզ նախապես:
4Ինչպե°ս կարող ենք վճարել թարգմանության դիմաց
Մենք աշխատում ենք անկանխիկ փոխանցմամբ հաշվեհամարին կամ քարտին, ցանկացած այլ էլէկտրոնային վճարման համակարգով: Գումարը կարող ենք ստանալ դրամով, ռուբլով, դոլլարով և եվրոյով:
5Պատվերը ձևակերպելու ժամանակ վճարման կարիք կա°
Մենք աշխատում ենք և´ կանխավճարով, և´ հետվճարային համակարգով: Նոր հաճախորդների հետ աշխատում ենք կանխավճարով, սակայն պայմանագիր կնքելուց հետո քննարկում ենք վճարման պայմաններն ու նշում այն պայմանագրում: Դա կարող է լինել ամսական մեկ կամ երկու անգամ: